Բաժանորդն անհասանելի է. ինչո՞ւ է նախկին մարզպետը վաճառում ունեցվածքը

«Փաստ» օրաթերթը հետաքրքիր փաստեր է ներկայացրել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը (Լիսկա) Սյունիքում վաճառում է իրեն պատկանող անշարժ գույքը, բազմաթիվ օբյեկտները։ Հայտնում է «Փաստ» օրաթերթը։ Թերթի տեղեկություններով, նախկին մարզպետին պատկանող գազալցակայաններն ու հյուրանոցներն արդեն նոր տերեր ունեն:

Սուրիկ Խաչատրյանը չի վաճառել միայն իր առանձնատունն ու հանքերը, բայց առանձնատանը ոչ ոք չի բնակվում, տունն էլ հսկում են ոստիկանները: Աղբյուրի պնդմամբ` Խաչատրյանը ամսական շուրջ 600 000 դրամ է վճարում պահպանության համար:

Սուրիկ Խաչատրյանը հարազատ մարզում գրեթե չի լինում: Հոդվածի հեղինակը փորձել է կապվել նրա հետ` ճշտելու, թե ինչն է պատճառը, բայց բաժանորդն անհասանելի է եղել: