Իվետա Մուկուչյանը հետաքրքիր մանրամասներ է ներկայացրել Դուբայի իր համերգից

Երգչուհին շնորհակալ է բոլոր նրանց, ովքեր եկել են իր համերգին ու լավ տրամադրություն են ստեղծել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. Երգչուհի Իվետա Մուկուչյանը գեղեցիկ և սեքսուալ լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում:

Իվետա Մուկուչյանը խենթացրել է տղամարդկանց իր կիսամերկ և կրքահարույց կերպարով

Լուսանկարի միջոցով նա իր հետևորդներին տեղեկացրել է Դուբայում կայացած համերգի մանրամասների մասին: «Մի քանի պահ Դուբայի Moe's on the 5th ակումբում կայացած իմ կենդանի համերգից: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր եկել էին և շնորհակալություն լավ տրամադրության համար: Առանահատուկ շնորհակալ եմ Moe's-ի թիմին և անհավատալի լավ երաժիշտներին: Սիրում եմ ձեզ: Կրկին կհանդիպենք Դուբայում՝ ավելի ուշ»,-մակագրել է իր նկարը գեղեցկուհի երգչուհին:

Իվետային հետևող օգտատերերի մեկնաբանությունները չեն ուշացել: Շատերը նրան գեղեցկուհի, թագուհի, հրաշք երգչուհի են կոչել, նշել են, որ սպասում են նրա ելույթին Երևանում:

Air.yar օգտատերն էլ գրել է. «Դու` կրակ, հագածդ` կրակ, ո՞ր մի կրակին դիմանամ»:

 

Գերմանահայ երգչուհի, երգահան, մոդել և դերասանուհի Իվետա Մուկուչյանը ծնվել է Երևանում, սակայն 5 տարեկանում տեղափոխվել է Գերմանիա։ 2009 թվականին վերադարձել է Հայաստան և մասնակցել է «Հայ Սուպերսթար» հեռուստանախագծի չորրորդ եթերաշրջանին, որտեղ զբաղեցրել է հինգերորդ հորիզոնականը։ 2012 թվականին մասնակցել է «Գերմանիայի ձայնը» նախագծի երկրորդ եթերաշրջանին։ Նույն տարում «El Style» ամսագիրը նրան ճանաչել է «Ամենացանկալի հայուհի»։

2016 թվականի մայիսին «LoveWave» երգով ներկայացրել է Հայաստանը Եվրատեսիլ 2016 երգի մրցույթին։ 2016 թվականին Մուկուչյանը նաև արել է իր դերասանական առաջին քայլերը՝ նկարահանվելով «Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմում։