ԵՐԵՎԱՆ, 22 մորտի — Sputnik. Հայտնի անգլիացի տեսաբան-ֆիզիկոս Սթիվեն Հոքինգին կհուղարկավորեն Վեստմինստերյան աբբայությունում՝ գիտնականներ Իսահակ Նյուտոնի և Չարլզ Դարվինի կողքին: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Հիշեցնենք, որ աշխարհահռչակ գիտնականը մահացել էր մարտի 14-ին, 76 տարեկանում, Քեմբրիջի իր տանը:
Մահից մի քանի օր առաջ Սթիվեն Հոքինգը համացանցում հրապարակել էր իր վերջին գիտական աշխատանքը՝ նվիրված զուգահեռ տիեզերքների գոյության հավանականությանը:
Նրա գաղափարների շնորհիվ ձևավորվել է ժամանակակից տիեզերաբանությունն ու ընկալելի դարձել բազմամիլիոնանոց ոչ մասնագիտական լսարանի համար:
Հոքինգը տառապում էր հազվագյուտ հիվանդությամբ (մկանների ապաճման երկրորդային կարծրախտ), որը նրա մոտ ախտորոշվել էր 21 տարեկանում: Այս հիվանդությունը տասնամյակներ շարունակ նրան աստիճանաբար անդամալույծ էր դարձրել։
Հոքինգը տիեզերքի մասին մի շարք հայտնի գրքերի հեղինակ է, այդ թվում` «Սև խոռոչները և երիտասարդ տիեզերքները և այլ էսսեներ», «Մեծ դիտավորություն և իմ կարճ պատմությունը»։
Հեռուստատեսությամբ թողարկվել են նրա մասնակցությամբ գիտահանրամատչելի ֆիլմեր` «Սթիվեն Հոքինգի տիեզերքը», «ԴԵպի տիեզերք` Սթիվեն Հոքինգի հետ» և այլն։