Թուրքմենստանի նախագահը զվարճացրել է սոցցանցերի օգտատերերին` 80-ականների հիթ կատարելով

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հաճախ է զվարճացնում հայրենակիցներին իր երաժշտական տաղանդով և երգելու ունակությամբ։ Մարտի 8-ը բացառություն չէր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. Տեսանյութը, որում Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը կատարում է «Կարակում» երգը, նվիրված էր մարտի 8-ի կանանց միջազգային տոնին, սակայն համացանցում այն նոր է հայտնվել։ Բերդիմուհամեդովն իր երկրի կանանց երաժշտական նվեր է մատուցել։

«Ինչ-որ պատճառով հեռուստատեսությունում այդ տեսագրությունը ցույց են տվել տոնից 10 օր անց», — գրում են տեսագրության հեղինակները։

Երաժշտասեր նախագահի կատարումը ներկաներն ըստ արժանվույն գնահատեցին։

Բերդիմուհամեդովը երգում ու նվագակցում է ինքն իրեն, նույնիսկ դիջեյություն է անում։