ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. Մոսկվայում Տրուբնայա փողոցի 31 հասցեում շենք է փլուզվել։ MK-ն, հղում անելով Իզվեստիային, տեղեկացնում է, որ փլվել է դպրոցի շենքի տանիքը։ РЕН-ТВ-ի տվյալներով` ականատեսները հայտնել են հավանական զոհերի մասին։ Առայժմ այդ տեղեկությունը ճշտվում է։
Ըստ նախնական տվյալների` շենքը վերանորոգվում էր։
Համացանցում արդեն պատահարի վայրից առաջին տեսանյութն է հայտնվել։ Ըստ որոշ տեղեկությունների` փլուզման տրամագիծը 80 քմ է, իսկ մոտակայքում գտնվող չորս մեքենաները հայտնվել են փլատակների տակ։