Մեխակ Ապրեսյան
© Sputnik
«Եվ զբոսաշրջության պետական կոմիտեն, և Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը, Երևանի քաղաքապետարանը, և պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասության սահմաններում անում են ամեն ինչ, որպեսզի մեր իրանցի բարեկամների հանգիստը լինի ավելի ապահով ու հարմարավետ, և նրանք այստեղից տպավորված, բարձր տրամադրությամբ վերադառնան իրենց երկիր»,- ասաց պաշտոնյան:
Նրա տեղեկացմամբ՝ ինչպես նախորդ տարի, այս տարի ևս գործում է թեժ գիծը, որը կապ ունի արտակարգ իրավիճակների նախարարության, ոստիկանության, շտապ օգնության հետ, և իրանցի զբոսաշրջիկները այդ կառույցների հետ կապված հարցերով կարող են զանգահարել այնտեղ: Իսկ սահմանից սկսած մեր երկիրը նրանց դիմավորում է շնորհավորական ու բարի գալուստ մաղթող պաստառներով, Հայաստանում նրանց համար տարբեր մշակութային միջոցառումներ են կազմակերպվում: