«Չեմ հանձնվի». ինչ է խոստացել Մելանյա Թրամփը Ամերիկային

Մելանյա Թրամփը մտադիր է շարունակել պայքարը համացանցում հալածանքների դեմ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. Ամերիկայի նախագահի կինը` Մելանյա Թրամփը, հայտարարել է, որ մտադիր չէ նահանջել և շարունակելու է պայքարել համացանցում իր նկատմամբ սկսված հալածանքների դեմ, չնայած նրա ջանքերը կտրուկ քննադատության են արժանանում։

Մելանյա Թրամփը նորից խայտառակել է ամուսնուն. 1-ին տիկնոջ հերթական սկանդալը

Այս մասին Մելանյա Թրամփը հայտնել է Amazon, Facebook, Googl, Twitter, Microsoft և Snap ամերիկյան ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ Նրա ելույթը հեռարձակում էր Սպիտակ տունը։

«Շատերի կողմից քննադատությունների եմ ենթարկվում այն բանի համար, որ փորձում եմ լուծել խնդիրը (համացանցում հալածանքները) և գիտեմ, որ դրանք շարունակվելու են։ Սակայն դա ինձ չի կանգնեցնի… Այստեղ իմ ներկայությունը մեկ նպատակ է հետապնդում` օգնել երեխաներին», — հայտնել է նա։

Մելանյա Թրամփը նաև նշել է, թե հույս ունի, որ խոշոր առցանց-ընկերությունների հետ միասին իրեն կհաջողվի «սոցցանցերում օրինակելի վարքագիծը» խրախուսող նախագիծ ստեղծել։

Մելանյան նաև ընդգծել է, որ համացանցում ծաղրանքի զոհ դարձած դեռահասներից մի շարք նամակներ է ստանում։