Ճապոնացի նախարարն անսպասելի նվեր է մատուցել Սերգեյ Լավրովին

Ճապոնիայի ԱԳՆ ղեկավար Տարո Կոնոն շնորհավորել է ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի ծննդյան օրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովն այսօր նշում է իր ծննդյան օրը, սակայն հագեցած գրաֆիկի պատճառով այդ օրը նախարարը հանդիպում է ունեցել Ճապոնիայի ԱԳ նախարար Տարո Կոնոյի հետ։

Այցի պաշտոնական մասից հետո ռուս նախարարին հրավիրել են ճաշի ճապոնական ավանդական հաստատությունում։ Ինչպես երևում է լուսանկարից, դա կամ ճապոնական հյուրանոց է` ռյոկան, կամ թեյատուն։ Այնտեղ ճապոնացի գործընկերը Լավրովին նվիրել է ֆուտբոլային գնդակի տեսքով տորթ։

«Սերգեյ Լավրովն իր հերթին ճապոնացի գործընկերոջը նվիրել է 2018թ-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական գնդակը», — նշված է Ռուսաստանի ԱԳՆ տելեգրամ-ալիքում։

Ռուս դիվանագետը, որը հայտնի է իր սրամտությամբ, կատակել է Տոկիոյում եղանակի անսպասելի փոփոխության մասին ճապոնացի նախարարի դիտողությունից հետո։

Встреча глав МИД России и Японии Сергея Лаврова и Таро Коно

«Պարոն Լավրով, դուք ձյուն եք բերել Տոկիո», — ասել է Կոնոն։

«Քանի որ մենք չենք միջամտել ձեր ընտրություններին, ապա որոշել ենք խառնվել եղանակին», — նշել է Լավրովը։

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով է գտնվում Տոկիոյում, որտեղ ճապոնացի գործընկերոջ հետ մամուլի ասուլիս է անցկացրել լրագրողների համար և պատմել ռուս-ճապոնական համագործակցության գալիք միջոցառումների մասին։

Լավրովի խոսքով` ռուս-ճապոնական հարաբերությունները դինամիկ են զարգանում, կողմերն այս տարի առաջին անգամ Ռուսաստանում Ճապոնիայի և Ճապոնիայում Ռուսաստանի տարի կանցկացնեն։

Ավելի վաղ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հանդիպումը տեղի կունենա մայիսին, ինչը կդառնա տարվա իրադարձությունը։