ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. Կոսովոյի ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչները խորհրդարանում արցունքաբեր գազ են կիրառել։ Այս մասին հայտնում է RT–ն։
Միջադեպը տեղի է ունեցել Չեռնոգորիայի հետ պետական սահմանի սահմանագծման մասին համաձայնագրի հարցով քվեարկության ժամանակ։
Ավելի վաղ հայտնում էին, որ Չեռնոգորիայի նախագահ Ֆիլիպ Վույանովիչն ու Կոսովոյի առաջնորդ Հաշիմ Թաչին մարտի 16–ին Պոդգորիցայում համատեղ հայտարարություն են ստորագրել` կոչ անելով Կոսովոյի խորհրդարանին ճանաչել երկու երկրների միջև սահմանները։
Հիշեցնենք` 2017 թվականի հոկտեմբերին պատգամավորը ծխագլանակ էր գցել Գերագույն Ռադայի սրահում։
Ինչպես նաև Լվովում անհայտ անձը ծխագլանակ էր գցել մի սրահում, որտեղ Հոլոքոստի մասին դասախոսություն էր անցնում։