Հայաստանում փոշու ամպ է հայտնվել. Գագիկ Սուրենյանը գիտի պատճառը

Հայաստանի տարածքում հայտնված փոշու ամպը շուտով կցրվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. Այսօր հանրապետության տարածքում առկա փոշու ամպը պայմանավորված է Իրաքի անապատներից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքների հետ և իրենից որևէ վտանգ չի ներկայացնում։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

«Կեսօրից հետո այդ հոսանքները կնահանջեն, իրենց տեղը զիջելով Սև ծովից ներթափանցող ցիկլոնին»,- Facebook սոցիալական ցանցում գրել է Սուրենյանը:

Նրա խոսքով`ներկա պահին առկա փոշու ամպը շուտով կցրվի։