Գյումրիում եղբայրների են դանակահարել

Հիվանդանոց տեղափոխվածների վիճակը ծանր է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. Գյումրիում կրկին դանակահարության դեպք է գրանցվել։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը Գյումրիից։

Մարտի 20-ին, ժամը 20:50-ին շտապ բուժօգնության մեքենայով հիվանդանոց են տեղափոխել 2 մարդու: Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին «Գյումրի» բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից։

Մանուկ Հ.-ի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, իսկ Մանվել Հ.-ի մոտ՝ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, հոնքի պատռված վերքեր:

Վնասվածքներ են եղել նաև սրտի շրջանում, իսկ որովայնում արյուն է կուտակվել: Նրանց առողջական վիճակը ծանր է: Կատարվել է վիրահատություն: Ըստ տեղեկությունների` տուժածները երկու եղբայրներ են:

Դեպքը տեղի է ունեցել Գյումրու Ղուկասյան փողոցում՝ եղբայրների տան դռան առաջ: