Ի՞նչ կհուշեն ատոմային ոլորտի հայաստանցի մասնագետները բելառուս գործընկերներին. տեսակամուրջ

Մարտի 22-ին, ժամը 12:00-ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կկայանա «Բելառուսի ատոմային էներգետիկան. անվտանգություն և էկոլոգիա» թեմայով տեսակամուրջ, որին կմասնակցեն Երևանում, Մոսկվայում և Մինսկում գտնվող մասնագետները:
Sputnik

Հայկական ատոմային էլեկտրակայանի բազմամյա հաջող շահագործման փորձի, Բելառուսի ատոմակայանի կառուցման, ժամանակակից տեխնոլոգիաների անվտանգության և ատոմային էներգետիկայի առավելությունների, շրջակա միջավայրի մշտադիտարկման և հասարակական հսկողության դերի մասին կպատմեն՝

Երևանում՝

ՀՀ էներգետիկայի նախարարի խորհրդական Արեգ Գալստյանը:

Մինսկում՝

ԲելԱԷԿ-ի շահագործման ինժեներատեխնիկական օժանդակության բաժնի պետ Դմիտրի Զավյալովը,

ԲելԱԷԿ-ի ռադիացիոն անվտանգության բաժնի պետի տեղակալ Սերգեյ Զուբովը,

Բելհիդրոմետի հիդրոօդերևութաբանական դիտանցումների և տվյալների հավաքածուների գիտամեթոդաբանական աջակցության ծառայության ճառագայթային-էկոլոգիական դիտարկումների գիտամեթոդաբանական աջակցության բաժնի պետ Ժաննա Բարիկովան,

Բելհիդրոմետի վերլուծական աշխատանքի և արտադրական գործունեության նախագծման ծառայության Բելառուսական ԱԷԿ-ի գծով աշխատանքների համակարգման բաժնի պետ Մարիա Կադացկայան,

ատոմային էներգետիկայի ոլորտի եվրոպական մասնագետներ:

Մոսկվայում՝

«ՕԿԱ» միջտարածաշրջանային հասարակական բնապահպանական շարժման նախագահ Ալան Խասիևը:

Հավատարմագրում.

Հեռ. +374(10)600-131։ Բջջ. +374(91)42-12-35

Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով valoyan@mail.ru էլեկտրոնային հասցեով։