Արտենի գյուղում բեռնատարը գլորվել է ձորը. վարորդը տեղում մահացել է

Պատահարը տեղի է ունեցել Թալին-Արտենի ավտոճանապարհի 22-րդ կմ-ին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. Մարտի 21-ին, ժամը  14:40-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արտենի գյուղի կամրջի մոտ տեղի է ունեցել պատահար՝ բեռնատարը շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Թալին-Արտենի ավտոճանապարհի 22-րդ կմ-ին «MAN» մակնիշի VOX828 պետհամարանիշով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մ գլորվել ձորակը. վարորդը տեղում մահացել է (տվյալները ճշտվում են):

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և մահացածին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: