Նա իրեն խայտառակ մահվան է դատապարտել. Վիտալինան խոսել է Ջիգարխանյանի մասին

Արմեն Ջիգարխանյանի ընտանեկան դրամայի շուրջ կրքերը չեն հանդարտվում. դերասանի նախկին կինը հերթական անգամ կտրուկ մեկնաբանություններով է հանդես եկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը շարունակում է հարցազրույցներ տալ և հանրությանն ապշեցնել իր արտահայտություններով ու անհավասարակշիռ արարքներով։

Ջիգարխանյանի նախկին կինը և Մարկ Ռուդինշտեյնը տուրուդմբոց են սարքել եթերում. տեսանյութ

Նա հիմա էլ որոշել է իր մասին հիշեցնել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Տաբակովի մահից հետո։ Ինչպես հաղորդում է Դնի.ռուն, Վիտալինան մեկնաբանել է Տաբակովի այրու գրությունը, որն, ի դեպ, ռեժիսորից 30 տարով փոքր է եղել։

Ամենայն հավանականությամբ, նա այդ նմանությունը բավարար է համարել իր կարծիքն արտահայտելու համար և գրել է.

«Տաբակովը միշտ ավելի հաջողակ, խիզախ և հետևողական է եղել իր արարքներում։ Ջիգարխանյանը գիտեր դա և չէր սիրում նրան։ Բայց դա արդեն մարդկային որակ է»։

Ինչպես գրում է պարբերականը, Ջիգարխանյանի նախկին կինն ակտիվ կյանքով է ապրում, մասնակցում տարբեր միջոցառումների, անձնական կյանքը քննարկում սոցիալական ցանցերում։ Միաժամանակ նա չի զսպում իրեն` մեկնաբանելով նախկին ամուսնու հետ հարաբերությունները։

«Նախկին ամուսինս խայտառակության մեջ մահվան է դատապարտել իրեն», — հայտարարել է Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան։

Մի քանի ամիս շարունակ հասարակությունը քննարկում է Արմեն Ջիգարխանյանի ու նրա երիտասարդ կնոջ շուրջ ծավալված սկանդալը։ Դերասանը հայտարարել է, որ կինը խաբեությամբ յուրացրել է փողերը, իր անունով դարձրել անշարժ գույքն ու մահափորձ կազմակերպել։ Վիտալինան իր հերթին հայտարարել է, որ որևէ հարցում մեղավոր չէ, ավելին` նա կատարվածի համար մեղադրում է Ջիգարխանյանին շրջապատող մարդկանց։ Նշենք, որ նոյեմբերի 27-ին, Մոսկվայի Կունցևոյի 202-րդ շրջանի դատական տեղամասը բավարարել է դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի ու Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ամուսնալուծության դիմումը։