ՌԱԴԻՈ

Տոնոյան. «Ալիևի հայտարարությունները ծիծաղելի են անգամ սեփական հասարակության համար»

Իրանագետ Արտյոմ Տոնոյանը մեկնաբանում է Ադրբեջանի նախագահի հավակնոտ հայտարարություններն այսպես կոչված պատմական հողերի մասին:
Sputnik

Արտյոմ Տոնոյան
«Ալիևի նման հայտարարությունները զրոյական ազդեցություն ունեն քաղաքացիների վրա: Այլ բան է, թե ինչ նպատակով են արվում այդ հայտարարությունները, և այլ բան, թե ինչ ազդեցություն են դրանք ունենում սեփական հասարակության համար: Երբ ուսումնասիրում ես հասարակական տրամարությունները, ակնհայտ է դառնում, որ այդպիսի հայտարարություններն անգամ սեփական հասարակության համար չափազանց ծիծաղելի են»,- ասաց իրանագետը:

Ըստ նրա՝ որքան շատ է Ադրբեջանի նախագահը խոսում պատմական հայրենիքի, հողերի կեղծ, անիրական գաղափարի մասին, այնքան նրա իրական հավակնությունները որևէ տարածքի նկատմամբ, նվազում է: