Սկրիպալի պատճառով արտաքսվող դիվանագետները լքեցին Լոնդոնում Ռուսաստանի դեսպանատունը

Դիվանագետներն ու նրանց ընտանիքները վերադառնում են հայրենիք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik. Մեծ Բրիտանիայից արտաքսվող ռուս դիվանագետները մարտի 20-ի առավոտյան լքել են Լոնդոնում Ռուսաստանի դեսպանատունը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Դեսպանատան աշխատակիցներն ու նրանց ընտանիքները դիվանագիտության ներկայացուցչության տարածքը լքել են քայլերթի ներքո։

Ռուսաստանը 23 դիվանագետի անցանկալի անձանց ցուցակում է ընդգրկել

Դիվանագետներն ուղևորվել են օդանավակայան։ Լոնդոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Յակովենկոն օդանավակայանում անձամբ  է հրաժեշտ տվել գործընկերներին։

Նշվում է, որ Մեծ Բրիտանիան լքել է 80 մարդ (դիվանագետներն ու նրանց ընտանիքները)։

Մոսկվայից արտաքսվող բրիտանական դիվանագետները կվերադառնան հայրենիք։

Հիշեցնենք, որ մարտի 14-ին բրիտանական խորհրդարանում ելույթ ունենալիս Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր, որ Ռուսաստանը կապ ունի հետախուզության գլխավոր վարչության (ՀԳՎ) նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման հետ։ Երկրից կարտաքսվեն 23 ռուս դիվանագետները, Բրիտանիան կդադարեցնի երկկողմանի շփումը Ռուսաստանի հետ, իսկ բարձրաստիճան պաշտոնյաներն ու թագավորական ընտանիքի անդամները չեն մեկնի Ռուսաստան` ֆուտբոլի աշխարհի առաջնությանը ներկա լինելու։ Բրիտանիան նաև հետ է կանչել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի` Մեծ Բրիտանիա այցելելու հրավերը:

Ռուսաստանի արտգործնախարարությունը հինգշաբթի հայտնել է, որ պատրաստվում է ի պատասխան այդ միջոցների արտաքսել 23 բրիտանացի դիվանագետի, նաև հայտնել է Բրիտանական խորհրդի գործունեության դադարի մասին։