«Միայն ոչ ջիպով տղաներին». Ռուբեն Վարդանյանը սովորեցնում է` ում է պետք հարգել Հայաստանում

Հաջողակ երկրները նրանք են, որտեղ կրթություն կա, որտեղից «ուղեղները չեն արտահոսում»։ Նման կարծիք է հայտնել գործարար ու բարերար Ռուբեն Վարդանյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ. 20 մատրի — Sputnik. Հայաստանի երեխաների համար պետք է օրինակ ծառայեն ոչ թե թանկարժեք մեքենաներով հարուստները, այլ ուսուցիչները, նույնիսկ եթե նրանք ոտքով են տեղաշարժվում։ Սրանում համոզված է գործարար ու բարերար Ռուբեն Վարդանյանը, որն այսօր ելույթ է ունեցել Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողների առջև։

Այն երկրներն են հաջողակ, որտեղ մարդիկ ցանկանում են ապրել ու աշխատել։ Հիմա ավելի շատ պետք է ուշադրություն դարձնել նրան, թե ինչն է ապահովում այդ հաջողությունը։ Վարդանյանը կարծում է, որ հաջողության գրավականը հիմնարար կրթությունն է։

Բարերարը հարց է հնչեցնում` ինչո՞ւ է Ֆինլանդիայի կրթական համակարգն աշխարհում լավագույններից մեկը համարվում։ Հնարավոր է, պատճառն այն է, որ այնտեղ համալսարանների ցանկացած ֆակուլտետում սովորող ուսանողների տասից գոնե յոթն ուզում են ուսուցիչ դառնալ։ Վարդանայնը համոզված է, որ հարցը գումարը չէ։ Այնտեղ դասախոսների աշխատավարձերը ցածր չեն, սակայն աշխարհում ամենաբարձրը չեն։ Պարզապես նրանք գիտակցում են իրենց երկրի համար կրթության կարևորությունը։

Ինչպես են հայտնի հայերը ծախսում իրենց միլիոնները. Ազնավուրի և Վարդանյանի «հոգեպահուստը»

«Իսկ ձեզանից ո՞վ է ուզում ուսուցիչ դառնալ։ Քչերը։ Նրանց, ով մտադիր է, ես սրտանց հաջողություն եմ մաղթում։ Դուք երկիրը դեպի լավն եք փոխում։ Ի դեպ, պապս ու հայրս պրոֆեսորներ էին, և ես հպարտանում եմ դրանով», — ասաց Վարդանյանը։

Ի՞նչ կարելի է անել, որպեսզի հանրապետությունից ուղեղները չարտահոսեն արտասահման։ Պետք է կյանքի ու աշխատանքի համար հարմար պայմաններ ստեղծել։Մարդիկ կարող են ինքնուրույն ստեղծել դրանք։

Կրթված մարդիկ շատ կարևոր ունակություն ունեն. նրանք կարողանում են այլ կերպ մտածել և իրենց ու երկրի համար նոր գաղափարներ ներկայացնել։ Այդպիսի մարդիկ պատրաստ են ռիսկի դիմել`որևէ բանի հասնելու համար։

«Դարերով մենք փորձել ենք գոյատևել ու ռիսկերը նվազագույնի հասցնել։ Հիմա պետք է այլ կերպ մատծել։ Մենք պետք է դուրս գանք հարմարավետության գոտու սահմաններից», — կարծում է Վարդանյանը։

Նա նաև հավելեց, որ Հայաստանը պետք է բաց լինի աշխարհի համար, որպեսզի օգտվի իր բացառիկ դիրքից։ Հայաստանը կապեր ունի Եվրասիական միության, Եվրամիության և Իրանի, նաև տասնյակ այլ երկրների հետ` սփյուռքի միջոցով։ Այդ պատճառով երիտասարդները պետք է օտար լեզուներին (պետք չէ մոռանալ նաև պարսկերենի մասին) տիրապետեն, մշտապես նոր գիտելիքներ ու նոր հմտություններ յուրացնեն։