«Էրեխեքիս լավ կնայեք, կներեք ինձ». կինն անհետացել էր և հաղորդագրություն էր ուղարկել

Երկար որոնումներից հետո Աբովյանի բնակչուհուն ոստիկանները հայտնաբերել էին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik. Երեկ՝ մարտի 19-ին, Աբովյան քաղաքի բնակչուհի 40-ամյա Ռուզաննա Դ.-ն, դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իր ընկերուհին` 39-ամյա Արմինե Խ.-ն Աբովյան քաղաքում գործող տնտեսական խանութ-սրահից դուրս է եկել և չի վերադարձել:

Ինքնասպանության փորձ Երևանում. քաղաքացին փորձել է նետվել Դավթաշենի կամրջից

Որոշ ժամանակ անց նա ընկերուհու` Ռուզաննայի բջջային հեռախոսահամարին հաղորդագրություն է ուղարկել հետևյալ բովանդակությամբ՝ «Երեխեքիս լավ կնայեք, կներեք ինձ»: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com կայքը։

Ըստ կայքում հրապարակված տեղեկատվության` ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները Արմինեի հարազատների հետ համատեղ իրականացրել են հսկայածավալ որոնողական աշխատանքներ, ինչի արդյունքում գիշերը ժամը 22:30-ի սահմաններում նրան հայտնաբերել են Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում:

Պարզվում է՝ նրան հիվանդանոց են տեղափոխել Հերացու փողոցից՝ «սոմատոֆորմ խանգարում» ախտորոշմամբ: