Ստավրոպոլցիներին «կսովորեցնեն» հայկական ավանդույթներով ամուսնանալ

Հարսանեկան իրերի ու ծառայությունների «Ստավրոպոլի երկրամասի հարսանեկան աշխարհ» ութերորդ ցուցահանդեսին այս տարի նաև հայեր կմասնակցեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik. Ստավրոպոլցիները կարող են տեսնել` ինչ է այսօր առաջարկում հարսանեկան շուկան։ Այս մասին հայտնում է «Պոբեդա 26» Ստավրոպոլի երկրամասային տեղեկատվական գործակալությունը։

Հարսնացուն արտասահմանից. հինգ օտարերկրացիները, որոնք նվաճեցին հայտնի հայերի սրտերը

Մարտի 24-ին ու 25-ին տեղի կունենա «Ստավրոպոլի երկրամասի հարսանեկան աշխարհ» հարսանեկան իրերի ու ծառայությունների մասնագիտական ցուցահանդեսը։

«Ցուցահանդեսի այցելուները կարող են տեսնել` ինչ է այսօր առաջարկում հարսանեկան շուկան։ Այստեղ նաև կցուցադրեն հայկական ոճով պսակադրությունն ու ռուսական ծիսական խնամախոսությունը։ Տեղի կունենա նաև ՔԿԱԳԳ բաժինների աշխատակիցների մասնագիտական վարպետության մրցույթի հաղթողների մրցանակաբաշխությունը», — նշված է հաղորդագրության մեջ։

«Ստավրոպոլի երկրամասի հարսանեկան աշխարհ» ցուցահանդեսի շրջանակում այցելուներին ներկայացվում է` ինչպես են տեղի ունենում ամուսնության գրանցման հանդիսավոր արարողությունները` հարսանեկան ազգային ծեսերի ու ավանդույթների տարրերով։

Ըստ ավանդույթի` ցուցահանդեսին ամեն տարի պարգևատրում են «Ստավորոպոլի մարզի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության լավագույն բաժին» մրցույթի հաղթողներին։