ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik. Ինքնուս դիմահարդար Գոհար Ավետիսյանն Isntagram-ի իր էջում անդրադարձել է երջանկության միջազգային օրվան, որը այսօր է նշվում, և գունագեղ փուչիկներով զվարճալի նկար է հրապարակել։ Այնպիսի տպավորություն է, թե նկարում աղջիկն ուզում է փուչիկների օգնությամբ օդ բարձրանալ և օդում վայելել երջանության թեթևությունը։
Գոհարը նկարի տակ թողած մակագրության մեջ խորհուրդ է տալիս յուրաքաչյուրին կյանքն ապրել այնպես, որ ամեն վայրկայնը հնարավոր լինի վայելել։
«Ընկերներ, այսօր երջանկության միջազգային օրն է։ Ու թեև երջանկությունն ակնթարթ է, երբ քո հոգին և մարմինը լիակատար ներդաշնակության մեջ են, ես կարծում եմ, որ երջանկությունը մենք ենք։ Մենք այն միշտ փնտրում ենք ինչ-որ մեկի մեջ կամ ինչ-որ բանի, բայց մենք ենք այդ երջանկության արարիչները, մեզ միշտ ինչ-որ բան պակասում է, և մենք միշտ ինչ-որ տեղ շտապում ենք։ Բայց այդ վազքում պետք չէ մոռանալ, որ կյանքը մեկ անգամ է տրվում և հարկավոր է յուրաքաչյւոր վայրկայնը «կայֆով» ապրել»,- գրել է հայազգի դիմահարդարը։
Գոհարն ինքնուրույն է հասել հաջողության, նա ինքնուս դիմահարդար է: Այս ոլորտում առաջին փորձերը կատարել է 11-12 տարեկանում: 16 տարեկանում ընդունվել է Ժողտնտեսության և պետական ծառայության ռուսական ակադեմիայի տնտեսագիտական ֆակուլտետ: Արդեն առաջին կուրսում սկսել է դիմահարդարել բոլոր ընկերուհիներին և ծանոթներին: Հետաքրքրությունը դարձել է աշխատանք, և նա թողել է ուսումը: 2012թ-ին սկսել է դասախոսել, դիմահարդարման վարպետության դասեր է անցկացրել, իսկ հիմա նա Մոսկվայի կենտրոնում սեփական դպրոց և ստուդիա ունի:
Դիմահարդարը 4,6 միլիոն բաժանորդ ունի։ Նա ամուսնացել է 2016 թվականի նոյեմբերին։