Ռուբեն Աղուզումցյան
© Sputnik
«Երջանկությունն անհատական հատկություն է, ուստի հնարավոր չէ որոշել` տվյալ ազգը երջանիկ է, թե ոչ։ Առանձին մարդկանց երջանկությունները չի կարելի գումարել և ընդհանրացնել` հայտարարելով, թե այս կամ այն ազգը երջանիկ է։ Այդ մոտեցումը ժողովուրդների երջանկության իրական պատկերը չի ներկայացնում»,- ասում է հոգեբանը։
Ըստ նրա` հայերը հաճախ իրենց երջանիկ չեն զգում, քանի որ դեռ փոքր հասակից մեզ չեն սովորեցնում պոզիտիվ մտածել, հայկական ընտանիքներում բացակայում է պոզիտիվ դաստիարակությունը, ծնողները չեն սովորեցնում զավակներին մանրուքներով գոհանալ։