Երևանում կրակոց է հնչել. 57 տարեկան քաղաքացուն հիվանդանոց են տեղափոխել

Ոստիկաններն ու քննիչները որոնում են կասկածյալին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մարտ — Sputnik. Երեկ՝ մարտի 19-ի կեսօրին, Միքայելյանի անվան վիրաբուժության կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ազդրի շրջանի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ավագ քննիչը ձերբակալվել է` նորակոչիկներին խոշոր կաշառքով զինծառայությունից ազատելու համար

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հրազենային վնասվածք ստացածը Մամիկոնյանց փողոցի բնակիչ է՝ 57-ամյա Հովսեփ Վարդանյանը։ Նա վնասվածքը ստացել է Մամիկոնյանց փողոցի թիվ 56 շենքի մոտ։

Իրավապահները դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել են արնանման հետքեր, ինչպես նաև որսորդական հրացանից արձակված կրակված պարկուճ։

Ըստ կայքի՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և Արբակիրի ոստիկանները նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով որպես կասկածյալ որոնում են Մամիկոնյանց փողոցի բնակիչ, 42-ամյա Սամվել Սամվելյանին։