Ինչու է իր մաշկն այդքան գեղեցիկ. Վարդան բացել է գաղտնիքը

Հայտնի պարուհի Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյանը) Instagram–ի օգտատերերի համար հետաքրքիր կոսմետիկ գաղտնիքներ է բացահայտել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik. Հայտնի պարուհի, pol-dance-ի աշխարհի չեմպիոն Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյանը) Instagram սոցիալական կայքում մի օգտակար լուսանկար է հրապարակել։ Լուսանկարում աղջիկը դիմահարդարի մոտ պառկած ինչ–որ պրոցեդուրա է ընդունում և, դատելով գրառումից, վայելում է այն։

Կներեք, չդիմացա. հայտնի պարուհի Վարդան ցուցադրել է վոկալային տվյալները. տեսանյութ

Լուսանկարի տակ ազգությամբ հայ պարուհին գրել է. «Ոչ միայն ուզում եմ ձեզ իմ գեղեցիկ լուսանկարներով ուրախացնել, այլ նաև ցանկանում եմ մաքսիմալ օգտակար լինել։ Hydrafacial պրոցեդուրա` անհվանական մի բան է։ Գուցե դուք արդեն գիտեք այս հրաշքի մասին, որի 1–ին իսկ կիրառումից հետո մաշկը սկսում է փայլել։ Ինքնատիպ գլխադիրը մաքրում է մաշկը, և այնպիսի զգացողություն է, կարծես հարյուրավոր համբույրներ ես ստանում այտերիդ։ Կարևորն այն է, որ պրոցեդուրայից հետո համարձակ կարող ես կարևոր հանդիպումներ պլանավորել»։

Աղջկա գրառմանն արագ արձագանքել են նրան հետևող օգտատերերը։ «Վարդա, դու հիասքաչ ես», «Ես էլ հաճույքով կմիանայի, բայց այլ քաղաքում եմ»։ Օգտատերեից ոմանք հետաքրքրվել են նոր կոսմետիկ պրոցեդուրայով, մյուսները խորհուրդ տվել չգայթակղվել և չտրվել խաբեությանը։

 

Վարդան ծնվել է 1985թ.-ի մարտի 3-ին բազմանդամ ընտանիքում։ Նա 2 բարձրագույն կրթություն ունի` մասսայական միջոցառումների ռեժիսորի ու ֆիզկուլտուրայի ուսուցչի և մարզչի։ Կարիերայի ընթացքում Վարդան կարողացել է շատ տիտղոսներ և մրցանակներ շահել` ելույթ ունենալով «Սև հրեշտակ» բեմական անունով։