Քաղաքապետի նվերը մի կաթիլ մեղր է դարձել «Երկիր ծիրանիում»

«Հրապարակ» թերթի տվյալներով` «Երկիր ծիրանին» խմբակցության քարտուղարին ազատել է աշխատանքից, քանի որ ընդունել է քաղաքապետի նվերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik. «Հրապարակ» թերթը գրում է. ««Երկիր ծիրանի» կուսակցությունն անողոք է ոչ միայն իշխանության, այլև յուրայինների հանդեպ: Դեռևս ոչ վաղ անցյալում «ԵԾ» խմբակցությունից հեռացրին Մնացական Պարակշիևին և Հայկ Պետրոսյանին՝ քիչ հարցեր տալու, պասիվության համար:

Հիմա էլ «ԵԾ»-ն ստիպում է իր խմբակցության քարտուղար Լիլիթ Սինանյանին ազատվել աշխատանքից, ինչ է թե ընդունել է քաղաքապետի՝ մարտի 8-ի առթիվ նվերը՝ 20 հազար դրամանոց քարտի տեսքով: Զարուհի Փոստանջյանը սրա վերաբերյալ պարզաբանեց, որ չի հեռացրել քարտուղարին, ասել է՝ հետ վերադարձրու քարտը՝ նրան տալով 20 հազար դրամ:

Լիլիթ Սինանյանն էլ նշել է, թե արդեն ծախսել է. «Ավելի լավ է դիմում գրեմ, գնամ»»: