Անձրևանոց պետք չի գա. եղանակի տեսություն

Օդերևութաբանները տեղումներ չեն կանխատեսում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik. Հանրապետության տարածքում մարտի 20-ին, 22-ին, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 21-ի ցերեկը, 24-ի ուշ երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Օդի ջերմաստիճանը 23-24-ը կբարձրանա 5-6 աստիճանով: Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, 23-24-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքում մարտի 20-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 21-ի ցերեկը, 24-ի ուշ երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մարտի 23-24-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: