Երևանից Տվեր մեկնող վթարված ավտոբուսն արտոնագիր ուներ

Վորոնեժի մերձակայքում վթարված ավտոբուսն արտոնագրով էր աշխատում, այն տեխզննում էր անցնել ճանապարհ ընկնելուց առաջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik. Mercedes մակնիշի ավտոբուսը, որը վթարվել էր Երևանից Տվեր մեկնելիս, արտոնագիր ուներ կանոնավոր ուղևորափոխադրումներ կատարելու համար։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց ՀՀ տրանսպորտի նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Առաքելյանը։

Վթարի է ենթարկվել Երևան–Մոսկվա ավտոբուսը. կան զոհեր

Երևանից Տվեր մեկնող ավտոբուսն այսօր առավոտյան` ժամը 8։40–ի շրջակայքում վթարի է ենթարկվել Պավլովյան շրջանում, Մ-4 «Դոն» միջպետական ավտոճանապարհի 673-րդ կիլոմետրին։ Այն բախվել է Վորոնեժից եկող բեռնատարին։ 8 մարդ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Ե՛վ ավտոբուսի, և՛ բեռնատարի վարորդները մահացել են։ Ավտոբուսում 50 ուղևոր է եղել, բոլորը ՀՀ քաղաքացիներ։ Նրանցից 8–ը վիրավորվել են և տեղափոխվել հիվանդանոց։

Ավտոբուսը շահագործում էր «Ման–Տուր» ընկերությունը, որը Երևանից ուղևորափոխադրումներ էր իրականացնում դեպի Մոսկվա և Տվեր։ Ընկերությունն ընտրվել էր մրցութային կարգով և պահպանում էր բոլոր պահանջները. գիծ դուրս գալուց առաջ ավտոբուսը ստուգվել է, իսկ 2 օր քշելու համար ոչ թե մեկ, այլ մեկը մյուսին փոխարինող 2-3 վարորդ է աշխատում։

«Ման–Տուրի» ներկայացուցիչները հեռախոսազանգերին չեն պատասխանում։