Ասուլիս. «Ավանդական արժեքներ, նոր ժամանակների մարտահրավերներ»

Մարտի 21-ին, ժամը 14.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս` «Ավանդական արժեքներ, նոր ժամանակների մարտահրավերներ» թեմայով:
Sputnik

Ասուլիսին կմասնակցեն Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքարանի մամլո ծառայության առաջատար խմբագիր հայր Դմիտրի Հասրաթյանը, Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ակադեմիայի ազգային անվտանգության ֆակուլտետի պրոֆեսոր Ալեքսանդր Զալուժնին և հասարակական գործիչ, քաղաքագետ Արամ Սաֆարյանը:

Ո՞րն է աշխարհիկ ԶԼՄ-ների դերը: Ինչպե՞ս արդիականացնել քրիստոնեական ժառանգությունը: Ռուս և Հայ եկեղեցիների երկխոսությունը՝ փոխզարգացման ուղի: Ասուլիսի ընթացքում խոսք կգնա նաև կրոնական հողի վրա ծայրահեղականության և դրա հաղթահարման գործում պետության և կրոնական կազմակերպությունների դերի մասին:

Հավատարմագրում.

Հեռ.` +374(10)600-131, բջջ.` +374(91)42-12-35

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով valoyan@mail.ru էլ. հասցեով: