Միհրան Հակոբյան
© Sputnik
«Պուտինի ստացած ձայները վկայում են նրա վարած արտաքին քաղաքականության նկատմամբ Ռուսաստանի ընտրողների բացարձակ վստահության մասին։ Հայաստանում էլ ՌԴ քաղաքացիները ակտիվորեն կատարեցին իրենց քաղաքացիական պարտքը, և գովելի է, որ գիտակցում են` իրենց ձայնը շատ կարևոր է»,- ասաց պատգամավորը։
Միհրան Հակոբյանը նաև վստահ է, որ առաջիկա տարիներն ևս Ռուսաստանը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել Արցախյան հակամարտության հարցը, քանի որ Արցախը ՌԴ հարավային սահմանին կից կարևոր հանգույց է։