«Ի՞նչ է, մինչև 100 տարեկանս պիտի այստեղ նստե՞մ». Պուտինը` 2030 թվականի մասին

Վլադիմիր Պուտինը չի պատրաստվում մինչև 100 տարեկան նստել նախագահի աթոռին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի — Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը չի դիտարկում 2030 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու տարբերակը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Լսեք, ինձ թվում է` այն, ինչ ասում եք, անհավանական ծիծաղելի է։ Եկեք հաշվենք, ի՞նչ է, ես մինչև 100 տարեկանս պիտի նստեմ այստե՞ղ։ Ոչ»,- ասել է Պուտինը, երբ նրան հարցրել են 2030 թվականի ընտրություններին մասնակցելու հնարավորության մասին։

Նշենք, որ երեկ` մարտի 18-ին, Ռուսաստանում նախագահի ընտրություն է անցկացվել։ Թեկնածուներն ութն են եղել։ Գործող նախագահ Վլադիմիր Պուտինի օգտին, նախնական տվյալով, քվեարկել է ընտրողների ավելի քան 76%-ը։