Թբիլիսիում հարձակվել են «Ռուսթավի 2» հեռուստաընկերության աշխատակիցների վրա. կա վիրավոր

Թբիլիսիում հարձակում են գործել երկրի առավել բարձր վարկանիշ ունեցող հեռուստաընկերություններից մեկի` «Ռուսթավի 2»–ի լրագրողների վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի — Sputnik. Այսպես կոչված «Վրացիների երթի» ներկայացուցիչները, որոնք իրենց ղեկավար Լադո Սադգոբելաշվիլու գլխավորությամբ հավաքվել են «Ռուսթավի 2» հեռուստաընկերության գրասենյակի կողքին, պաշարել են այն ավտոմեքենան, որում գտնվում էր «Ռուսթավի 2»–ի հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիան և հեռուստաընկերության իրավաբան Թամթա Մուրադաշվիլին, հայտնում է «Ռուսթավի 2»–ը։

«Հարձակվողները վնասել են ավտոմեքենան, որում գտնվում էին Գաբունիան և Մուրադաշվիլին, ինչպես նաև հարձակում գործել «Կուրիերի» հեռուստաալիքի լուրերի գլխավոր թողարկման լրագրող Դավիթ Էրաձեի վրա», – գրված է հաղորդագրության մեջ։

Երիտասարդ հայ գործարարին թալանել են Վրաստանում. հարվածել են ու կողոպտել

Վիրավոր լրագրողին Հանրապետական հիվանդանոց են տեղափոխել։ Վրաստանի ոստիկանությունը բերման է ենթարկել հարձակման երեք կասկածյալների։

«Վրացիների երթը» մտադիր է նման ակցիա կազմակերպել Բաթումում, այս մասին Facebook–ում հայտնել է միջոցառման կազմակերպիչներից մեկը` Լադո Սադգոբելաշվիլին։

Երկու օր առաջ «Վրացական երթի» ներկայացուցիչները ակցիա անցկացրեցին Բաթումի կենտրոնում։ Նրանք դեմ են հանդես գալիս «օտարերկրյա էքսպանսիայի» և «քրեական տարրերի» դեմ, ինչպես նաև պահանջել են փակել բոլոր մերսման «սրահ-բորդելները»։

«Վրացական երթը» կամ «Վրացիների երթը»` վրացական ազգայնական կազմակերպությունների միավորում է, որը ժամանակ առ ժամանակ բողոքի ակցիաներ է կազմակերպում Վրաստանում այս կամ այն թեմաների վերաբերյալ։

2017 թվականի նոյեմբերին այս շարժման ներկայացուցիչները բողոքի ակցիա էին կազմակերպել «Ռուսթավի 2» հեռուստաալիքի շենքի դիմաց` պահանջելով շարժման ակտիվիստներին հնարավորություն տալ մասնակցելու հեռուստաալիքի հաղորդմանը։