Հայաստանի ԱԳՆ-ն հերքել է ՌԴ նախագահի ընտրություններում հայկական ազդեցության մասին լուրերը

Հայաստանի արտգործնախարարությունում վստահ են, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները պետք չէ պայմանավորել այս կամ այն քաղաքական առաջնորդի կամ քաղաքակամ ուժի` իշխանության գալու հանգամանքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի — Sputnik. Հայաստանի տարածքում Ռուսատանի նախագահի ընտրությանը տեղական իշխանությունների կողմից միջամտության մասին լուրերը անհիմն են։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանը։

Հայաստանում բնակվող Ռուսաստանի քաղաքացիները մեծ ակտիվությամբ են քվերակել Երևանում Ռուսաստանի դեսպանատանը և Գյումրիում գլխավոր հյուպատոսարանում տեղակայված ընտրատեղամասերում։ Հարցին, թե ինչո՞ւ են ընտրողների այդքան հերթեր գոյացել (ընտրողների մեծ մասը հայեր են), Քոչարյանն ասաց` քաղաքացիների կամքի դրսևորումն իրենց ընտրությամբ է եղել, Հայաստանի իշխանությունները որևէ կերպ դրան չեն նպաստել։

Պուտինը հավաքեց ձայների 73,9%–ը` հաղթելով ՌԴ նախագահի ընտրություններում. Exit poll

«Երբեք պետք չէ տարբերակել տարբեր երկրների քաղաքացիներին` ըստ իրենց ազգության։ Մեզ մոտ` Հայաստանում ևս քվեարկում են Հայաստանի քաղաքացիներ, որոնք ազգությամբ հայ չեն։ Մենք որևէ տարբերակում չենք դնում»,- ասաց Քոչարյանը։

Խոսելով ընտրությունների արդյունքներից` Քոչարյանն ասաց, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները պետք չէ պայմանավորել այս կամ այն քաղաքական առաջնորդի կամ քաղաքակամ ուժի` իշխանության գալու հանգամանքով։ Երկու երկրների հարաբերությունները հիմնարար և մնայուն բազա ունեն։

«Վլադիմիր Պուտինի և նրա կառավարության հետ Հայաստանի ղեկավարները վաղեմի հարաբերություններ ունեն և համատեղ աշխատանքի մեծ փորձ։ Իսկ մնացած հարցերում մենք չէ, որ պետք է գնահատական տանք, թե որ ընտրություններն են լավ, որը վատ այլ երկրի համար»,- նման կարծքի հայտնեց փոխարտգործնախարարը։

Հիշեցնենք` մարտի 18-ի ընտրությունների արդյունքներով Ռուսաստանի նախագահ է ընտրվել Վլադիմիր Պուտինը։