Արամ Սարգսյան
© Sputnik
«Արցախյան հակամարտությունը կարող է դառնալ տարածաշրջանային։ Դրանում ներքաշվելու են մի շարք պետություններ։ Այն այլևս չի լինի Հայաստան-Ադրբեջան լոկալ պատերազմ, որովհետև մի կողմից Թուրքիան կմիանա, մյուս կողմից Ռուսաստանը, Չինաստանը, որը շահեր ունի այստեղ, Իրանը, Եվրոպան և այլն»,- ասել է Սարգսյանը։
Առայժմ, ըստ նրա, այդ սցենարը չի իրականանում, քանի որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները աշխարհաքաղաքական երեք կարևորագույն բևեռներն են ներկայացնում։