Եվա Ռիվասը հայաստանցի իր բարեկամների հետ Տիմատիին հյուր է գնացել

Հայտնի երգչուհի Եվա Ռիվասը երեք սևամորթների հետ լուսանկարվել է Մոսկվայում ռեփեր Տիմատիի ռեստորանի մոտ. նրանց նա կատակով ներկայացրել է որպես Հայաստանից ժամանած բարեկամներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի — Sputnik. Եվա Ռիվասին Մոսկվայի ռեստորաններից մեկի մուտքի մոտ, որի սեփականատերը հայտնի ռեփեր Տիմատին է, «բռնացրել են» էկզոտիկ հագուստով երեք սևամորթ, որոնց հետ նա լուսանկարվել է։

Երգչուհին տեղադրել է ուրախ լուսանկարը Instagram–ի իր էջում` գրավիչ մակագրությամբ ուղեկցելով այն։

«Հայաստանից ժամանած բարեկամներիս հետ Տիմատիին հյուր եմ եկել։ Նրանք կարծեցին, թե մուլատ եմ և ինձ քույր էին անվանում», – գրել է Ռիվասը։

 

Լուսանկարը ավելի քան 1500 օգտատեր է դիտել, սակայն աղջկա նուրբ հեգնանքը, դատելով ամենից, չեն գնահատել. Եվայի գրառմանը որևէ մեկը չի արձագանքել, չի կատակել, այն ոչ ոք չի գովել։

Եվա Ռիվասը (իսկական անունը Վալերյա Ալեքսանդրովնա Ռեշետնիկովա-Ծատուրյան) հայտնի երգչուհի է, ապրում է Ռուսաստանում։ Եվան բեմական կեղծանուն է ընտրել հորական նախատատի ազգանունը, որը ծագումով հույն է։