Դիմահարդարման վարպետ Գոհար Ավետիսյանը հղի՞ է. նա գրգռել է երկրպագուների հետաքրքրությունը

Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը սիրում է զարմացնել իր էջի բաժանորդներին։ Այս անգամ հայուհին որոշել է «հղիանալ»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի — Sputnik. Ռուսաստանում բնակվող դիմահարդար Գոհար Ավետիսյանը ինքնահեգնանքով ապշեցրել է բաժանորդներին։

Դիմահարդարման հայտնի վարպետը ցուցադրել է մարմնի կազմվածքը`սև նեղ զգեստ հագնելով և հղի կանանց նման փորն ընդգծելով։

«Ես` բաժանորդների աչքերով #կերել եմ#ժամկետը` 24 տարի», — մեկնաբանել է լուսանկարն Ավետիսյանը։

Նրա էջի բաժանորդներն իսկույն արձագանքել են Գոհարի կատակին` գովելով նրան ինքնահեգնանքի համար։ Միայն մի քանի ժամվա ընթացքում լուսանկարը 245 հազար «հավանության» է արժանացել։

«Գեղեցկություն, հմայք, հումորի զգացում, ինքնահեգնանք. կատարյալ կին է», — գրել է օգտատեր akchurinairina-ն։

«Գոհար, դուք հիանալի եք ձեր կազմվածքով ու հումորի զգացումով», — նշել է byascha-ն։

Գոհարն ինքնուրույն է հասել հաջողության, նա ինքնուս դիմահարդար է: Այս ոլորտում առաջին փորձերը կատարել է 11-12 տարեկանում: 16 տարեկանում ընդունվել է Ժողտնտեսության և պետական ծառայության ռուսական ակադեմիայի տնտեսագիտական ֆակուլտետ: Արդեն առաջին կուրսում սկսել է դիմահարդարել բոլոր ընկերուհիներին և ծանոթներին: Հետաքրքրությունը դարձել է աշխատանք, և նա թողել է ուսումը: 2012թ-ին սկսել է դասախոսել, դիմահարդարման վարպետության դասեր է անցկացրել, իսկ հիմա նա Մոսկվայի կենտրոնում սեփական դպրոց և ստուդիա ունի:

Դիմահարդարը 4,6 միլիոն բաժանորդ ունի։ Նա ամուսնացել է 2016 թվականի նոյեմբերին։