Երկաթբետոնե կոնստրուկցիայի տակ մնալով` Քաջարանի կոմբինատի աշխատակիցը տեղում մահացել է

Աշխատակցին չի հաջողվել փրկել, հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին նա մահացել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի — Sputnik. Քաջարանի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի մեխանիկական արտադրամասի տարածքում շինարարական աշխատանքներ իրականացելիս երկաթբետոնե կոնստրուկցիան ընկել է ՓԲԸ-ի աշխատակցի վրա։

Գյումրիում 17 տարեկան տղան ինքնասպանության փորձ է արել. պատճառը հոր մահ է

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com կայքը, աշխատակիցը՝ Քաջարան քաղաքի Լեռնագործներ թաղամասի թիվ 1 շենքի 27-րդ բնակարանի բնակիչ 41-ամյա Սեյրան Ավետիսյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

Մահվան հանգամանքները պարզվում են։