Հայտնի է Մինսկում «Մանկական Եվրատեսիլ-2018»-ի անցկացման օրը

Բելառուսը երկրորդ անգամ կդառնա մրցույթն ընդունող երկիր. «Մանկական Եվրատեսիլ-2010»-ը նույնպես անցկացվել Է Մինսկում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի — Sputnik. «Մանկական Եվրատեսիլ-2018»-ը կանցկացվի Մինսկում այս տարվա նոյեմբերի 25-ին, կիրակի հայտնել է մրցույթի ազգային կազմակերպիչ Բելհեռուստառադիոընկերությունը։

Ավելի վաղ Եվրոպայի հեռարձակողների միությունը հայտնել էր, որ բելառուսական անդամը՝ Բելհեռուստառադիոընկերությունը, 2018 թվականին Մինսկում սպասարկելու է «Եվրատեսիլ» մանկական երաժշտական մրցույթը։ Բելհեռուստառադիոընկերությունում հստակեցրել են`մրցույթն անցկացվելու է նոյեմբերին։

Դեպի «Եվրատեսիլ» . քիչ էր մնում՝ հաղթեր Կամիլը

«Փորձեր` սկսած սարքավորումների ներկրումից և բեմական հարթակի տեղադրումից. այս ամենը երեք շաբաթից ավելի կտևի։ Եթե մենք ասում ենք, որ մրցույթն անցկացվելու է նոյեմբերի 25-ին, ապա նոյեմբերի սկզբից կսկսենք արդեն «Մինսկ–Արենան» պատրաստել մրցույթի համար», – հայտնել է Բելհեռուստառադիոընկերության գլխավոր պրոդյուսերի տեղակալ Օլգա Շլյագերը ընկերության «Բելառուս 1» ալիքի եթերում։

Բելհեռուստառադիոընկերության տեղեկության համաձայն` Եվրոպայի հեռարձակողների միությունը և մրցույթի դիտորդական խորհուրդը արդեն հաստատել են մրցույթի տարբերանշանն ու կարգախոսը` «Աստղը» ուղեկցվում է Light up! կարգախոսով։

Բելառուսը երկրորդ անգամ կդառնա մրցույթն ընդունող երկիր. «Մանկական Եվրատեսիլ-2010»-ը նույնպես անցկացվել Է Մինսկում:

Բելառուսը «Մանկական Եվրատեսիլի» մրցույթին մասնակցում է մրցույթի հիմնադրման պահից` 2003 թվականից։ Բելառուսի ներկայացուցիչներ Քսենյա Սիտնիկն ու Ալեքսեյ Ժիգալկովիչը մրցույթի հաղթող են ճանաչվել համապատասխանաբար` 2005 և 2007 թվականներին։