Անակնկալ խմորի մեջ կամ ինչով են հայերը Բաթումում հյուրասիրել օտարերկրացիներին և վրացիներին

Վրաստանի Բաթում քաղաքի բնակիչները շատ են հավանել հայկական ավանդական թխվածքը` գաթան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի — Sputnik. Վրաստանի Բաթում քաղաքում գաթայի երկրորդ ամենամյա փառատոնը համախմբել է հայ համայնքի ներկայացուցիչներին, ինչպես նաև էթնիկ վրացիներին և օտարերկրացիներին։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Բաթումում «Սուրբ Փրկիչ» եկեղեցու հոգևոր հովիվ, քահանա Արարատ Գումբալյանը։

«Փառատոնը նվիրված էր Մեծ պահքի կիսվելուն (միջինք)։ Դրան մասնակցել է մոտ 50 քաղաքացի», — ասաց Գումբալյանը։

Փառատոնը, ինչպես նաև մի շարք ուրիշ ավանդական միջոցառումներ, ինչպիսին տոլմայի փառատոնն է, կազմակերպում է ՀԱԵ վիրահայոց թեմին կից «Սուրբ Փրկիչ» եկեղեցին` Ալեքսանդր Մանթաշևի անվան մշակութային-կրթական կենտրոնի հետ միասին։

Թբիլիսիում վրացիներն ու այլազգիները հայերի հետ միասին վայելել են հայկական «Ղափաման»

Ցուցադրվել են ազգային թխվածքի տարբեր տեսակներ` քաղցր, ոչ քաղցր, պահքի գաթա։ Գումբալյանի կարծիքով` նման միջոցառումները կարևոր են սփյուռքահայերի համար, որոնց առջև խնդիր է դրված պահպանել ինքնությունը։

«Այս տարի փառատոնն անցավ շատ ջերմ մթնոլորտում և լավ ընդունելության արժանացավ ոչ միայն հայերի, այլև քաղաքի այլ բնակիչների կողմից», — ասաց Գումբալյանը։

Ավանդաբար գաթայի մեջ անակնկալ են դրել։ Այս տարի որպես նվեր ընտրել են արծաթե խաչեր։

Առաջիկայում Բաթումում տեղի կունենա տոլմայի փառատոն, ինչպես նաև Հայոց ցեղասպանության հերթական տարելիցին և Հայասստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումներ։

Фестиваль армянской гаты в курортном Батуми

Տեսանյութը սիրով տրամադրել է Sputnik Գրուզիան։