Գարունն ակտիվացրել է օձերին

Երևանում այսօր գյուրզա է հայտնաբերվել։ Գարնանային ջերմ եղանակն արթնացրել է օձերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի — Sputnik. Այսօր ցերեկը, ժամը 15:24-ին Երևան քաղաքի Խարբերդի ամառանոցներից մեկի բակում բնակիչներն օձ են նկատել, որի մասին ահազանգել են Արտակարգ իրավիճակների նախարարություն։

Դեպքի վայր ժամանած փրկարարները պարզել են, որ օձը գյուրզա տեսակի է։ ԱԻՆ–ը հայտնում է, որ փրկարարներին հաջողվել է որսալ ու տեղափոխել անվտանգ տարածք տեղափոխել թունավոր օձին։

Ըստ մասնագետների` Երևանի և հարակից տարածքում հանդիպում են շուրջ 15 տեսակի օձեր, որոնցից թունավոր է միայն գյուրզան։