Պուտինը հավաքեց ձայների 73,9%–ը` հաղթելով ՌԴ նախագահի ընտրություններում. Exit poll

Հարցումն անցկացվել է ՌԴ 68 սուբյեկտների 1.2 հազար ընտրատեղամասերում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի — Sputnik. Exit poll հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի (ՀԿՈՒՀԿ) հարցման համաձայն` Վլադիմիր Պուտինը ՌԴ նախագահի ընտրություններին հավաքել է ձայների 73,9%–ը։

Այս ընտրությունը նաև մեզ է վերաբերում. աննախադեպ ակտիվություն Գյումրիում

«Exit poll ՀԿՈՒՀԿ–ի տվյալներով` առաջին փուլում ՌԴ նախագահն ընտրվեց Վ.Պուտինը (73,9%)», – գրված է ՀԿՈՒՀԿ–ի հաղորդագրության մեջ։

Պուտինը նախորդ ընտրություններին հավաքել էր ձայների 63,6%–ը։

Հարցումն անցկացվել է ՌԴ 68 սուբյեկտների 1.2 հազար ընտրատեղամասերում։ Իրենց քաղաքացիական պարտքը կատարելուց հետո ՀԿՈՒՀԿ–ն քվեարկողներին առաջարկում էր անանուն հարցման մասնակցել պլանշետների վրա (635 մասնակից) կամ լրացնել քվեաթերթիկի նման հարցման թերթիկը և ինքնուրույն այն գցել հատուկ նախատեսված քվեատուփի մեջ (565 մասնակից)։ Հարցնում էին, թե ում օգտին է քվեարկել հարցվողը, հարցվողի սեռն ու տարիքը։

Ընդհանուր առմամբ, հարցմանը մասնակցել է 162 601 մարդ։ Հարցերին պատասխանել է 62,8%–ը։ Հրաժարվել են պատասխանել հարցվածների 37,2%–ը։