Խախտումներ եղել են, սակայն ընտրությունների արդյունքների վրա չեն ազդել. Պուտինի շտաբ

Միակ լուրջ խախտումն արձանագրվել է Լյուբերցիում, մյուսները, բարեբախտաբար, կեղծ ահազանգեր են եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի — Sputnik. ՌԴ նախագահի ընտրությունների քվեարկության ընթացքում խախտումներ եղել են, սակայն դրանք հազիվ թե որևէ կերպ անդրադառնան ընտրությունների արդյունքների վրա, ՌԻԱ Նովոստիին է հայտնել Վլադիմիր Պուտինի շտաբի մամուլի քարտուղար Անդրեյ Կոնդրաշովը։

Պուտինը հավաքեց ձայների 73,9%–ը` հաղթելով ՌԴ նախագահի ընտրություններում. Exit poll

«Խախտումներ եղել են, ոչինչ անել չես կարող, սակայն, բարեբախտաբար, մեծամասնությունը` տեխնիկական։ Մարդիկ դժգոհում էին, թե ոնց են որոշ տեղամասերում տեսահեռարձակում ընտրությունները, որ քվեատուփերը տեսնել խանգարում են դրոշները կամ փուչիկները», – նշել է նա։

Նրա խոսքով` միակ լուրջ խախտումն արձանագրվել է Լյուբերցիում, մյուսները, բարեբախտաբար, կեղծ ահազանգեր են եղել։

«Նկարահանումները հաճախ ներկայացնում էին ոչ այդ պահը, ոչ այդ ընտրատեղամասը, ոչ այդ ընտրությունները», – ասաց նա։

Նրա խոսքով` դա մեծ խախտում չէ։