Ռուսաստանի ԿԸՀ–ում հաքերական հարձակումներ են կանխել 15 երկրից

Ռուսաստանի ԿԸՀ–ում 15 երկրից հաքերական հարձակումներ է արձանագրվել։ Քվեարկությանը նախորդող գիշերը հարձակումը տևել է երեք ժամ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի — Sputnik. Ռուսաստանի ԿԸՀ–ում ասում են, որ 15 երկրից հաքերական հարձակումներ են իրականացվել։ Այս մասին տեղեկացրել է ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Զանգվածային DDOS հարձակումը ԿԸՀ–ի կայքի վրա տեղի է ունեցել մարտի 18-ի լույս գիշերը։ Տևել է այն մոտ երեք ժամ` առավոտվա 2-ից 5-ը։

Միևնույն ժամանակ ԿԸՀ–ի քարտուղար Մայա Գրիշինան հայտնել է, որ հարձակման էր ենթարկվել ոչ միայն ԿԸՀ–ի կայքը, այլև նրա տեղեկատու կենտրոնը։

«Այսօր բազմակի անգամ ավելացել է ծանրաբեռնվածությունը, հաքերական հարձակումներ ենք արձանագրում», – հայտնել է նա։

Հիշեցնենք, որ այսօր, մարտի 18-ին, Ռուսաստանի քաղաքացիները նախագահ են ընտրում։