ԵՐԵՎԱՆ, 18 մարտի — Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցեց երկրի ղեկավարի ընտրություններին, հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Պուտինն ավանդաբար եկավ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայում տեղակայված 2151 ընտրատեղամաս։
Նա մոտեցավ ընտրական հանձնաժողովի աշխատակցին, ներկայացրեց անձնագիրը, ստացավ քվեաթերթիկն ու ուղղվեց դեպի ընտրախուց` քվեարկելու։
Ընտրախցից դուրս գալով` նա, ինչպես և պահանջվում էր, քցեց քվեաթերթիկը քվեատուփի մեջ։
Երկրի ղեկավարը միշտ քվեարկում է այս ընտրատարածքում։ 2016 թվականին Պետդումայի պատգամավորների և 2017 թվականին քաղաքային ընտրությունների ժամանակ նա կրկին այստեղ էր եկել` իր քաղաքացիական պարտքը կատարելու։