Դեպարդիեն քվեարկել է «Ռուսաստանի նկատմամբ ունեցած սիրո զգացումով»

Նա Փարիզի ընտրատեղամաս էր եկել կաշվե բաճկոնով և արևային ակնոցով, չնայած նրան, որ Ֆրանսիայի մայրաքաղաքում վատ եղանակ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի — Sputnik. Հայտնի ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն, որը Ռուսաստանի քաղաքացիություն ունի, քվեարկեց Ռուսաստանի նախագահի ընտրություններին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Դեպարդիեն քվեարկել է Փարիզում Ռուսաստանի դեսպանատանը տեղակայված ընտրատեղամասում։

Նա ընտրատարածք է եկել ժամը 10:20–ին կաշվե բաճկոնով և արևային ակնոցով չնայած նրան, որ Ֆրանսիայի մայրաքաղաքում վատ եղանակ է և արև չի նկատվում։

Այն հարցին, թե ինչ զգացումով է նա իր քաղաքացիական պարտքը կատարում, դերասանը պատասխանեց, որ «Ռուսաստանի նկատմամբ ունեցած սիրո, հայրենասիրության զգացողությամբ»։ Հիշեցնենք, որ ֆրանսիացի դերասանը 2013 թվականին էր ստացել իր ՌԴ անձնագիրը։

Հիշեցնենք նաև, որ այսօր` մարտի 18-ին, Ռուսաստանում նախագահի ընտրություններ են անցկացվում, բացվել է ավելի քան 97 հազար ընտրատեղամաս, որոնցից ավելի քան 400–ը` երկրի սահմաններից դուրս։

Քվեարկության ընթացակարգին հետևում է մոտ 1.5 հազար միջազգային դիտորդ 109 երկրից։

Ռուսաստանի նախագահի պաշտոնին հավակնում է 8 թեկնածու։