«Պարֆյումեր». հայը և ուկրաինացին Լեհաստանում «լևի» օծանելիք են լցրել

«Պարֆյումերներին» բռնել են Լեհաստանում։ Գրեթե 6 միլիոն դոլարի ապրանք է առգրավվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի — Sputnik. Լեհաստանի ոստիկանությունը Վարշավայի մոտակայքում հայտնաբերել է օծանելիքի «արտադրամաս»։ Ինչպես տեղեկացնում է լեհական Super Express–ը, ապօրինի գործունեություն ծավալողները գործել է Վարշավայի հարակից Լեշնովոլյա գյուղում։

Ոստիկանները նրանց »բռնացրել» են հենց գործի պահին։ Հայ ու ուկրաինացի «ձեռնարկատերերը» արդեն լցոնած օծանելիքը տեղադրում էին տուփերի ու արկղերի մեջ։ Կողքի սենյակում 2 ուկրաինացի կին շշալցնում էին օծանելիքը։

Ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 28 քսանլիտրանոց տարան, որոնց մեջ հումքն էր, 131 հազար կեղծված օծանելիք, ինչպես նաև դատարկ շշեր, պիտակներ և ներկանյութեր։

Լեհաստանի ոստիկանությունը փակել է ինչպես Վարշավայի հարևանությամբ գործող օծանելիքի բազան, այնպես էլ Պսյաչենո քաղաքում գործողը։