Երևանցիները գարնանային հրաշալի օր կվայելեն. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսման համաձայն` Հայաստանի մայրաքաղաքում կշողա արևը, իսկ ջերմաստիճանը կհասնի +20 աստիճանի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի — Sputnik. Հանրապետության տարածքում 4 օր շարունակ տեղումներ չեն լինի։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

«Օդի ջերմաստիճանը մարտի 18-ից 20-ն ընկած ժամանակահատվածում կբարձրանա 5-6 աստիճանով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Երևանում այսօր` մարտի 18-ին, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 18-20, գիշերային ժամերին 4-6 աստիճան տաքություն։