«Ես սովետի մարդ եմ, բացառություն էրեք». պապիկն ուզում էր քվեարկել առանց ՌԴ քաղաքացիության

ՌԴ նախագահի ընտրություններին մասնակցելու համար Գյումրու ընտրատեղամաս են գալիս 2 ամսական երեխային գրկած մայրերն ու 93 տարեկան մարդիկ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik, Արմենուհի Մխոյան. ՌԴ նախագահական ընտրություններին մասնակցելու համար Գյումրու 8031 ընտրատեղամաս էր եկել 93–ամյա Արտյուշ Տոնոյանը։ Աշխատանքի հերոս է, Հայրենական պատերազմի վետերան, Գյումրու պատվավոր քաղաքացի։

Ընտրատեղամասում պարզվեց, որ Արտյուշ պապը ՌԴ քաղաքացիություն չունի և ընտրությանը չի կարող մասնակցել։ Սակայն նրա ցանկությունն այնքան մեծ էր, որ տարբեր փաստարկներ էր բերում` թույլտվություն ստանալու համար։ «Ես սովետի մարդ եմ, ինչ կեղնի` բացառություն էրեք, կուզեմ Ռուսաստանի նախագահ ընտրել»,– հանձնաժողովի անդամներին փորձում էր համոզել Արտյուշ պապը։

Նախ` նախագահ, ապա` ամուսին. Երևանում աղջիկը հարսի շորով ընտրության էր եկել

Sputnik Արմեիայի թղթակցի հետ զրույցում Արտյուշ Տոնոյանն ասաց, որ կարևորում է ՌԴ նախագահի ընտրությունները. «Ռուսաստանի նախագահի ընտրությունները կարևոր են նաև հայ ժողովրդի համար։ Հայ ժողովրդի պատմության ընթացքում Ռուսաստանը մեծ դեր է ունեցել»։

ՌԴ նախագահի ընտրություններն աննախադեպ ակտիվությամբ են ընթանում Գյումրիում տեղակայված ընտրատեղամասերում։ Ինչպես Sputnik Արմենիայի թղթակցին ասաց հանձնաժողովի նախագահը, ժամը 13։00–ի դրությամբ մոտ 600 քաղաքացի արդեն կատարել էր իր ընտրական պարտքը։

Շատերն ընտրության են գալիս ընտանիքներով։ Ընտրողների մեծ մասը հայազգի ՌԴ քաղաքացիներ են։ Իրենց քաղաքացիական պարտքը կատարելու համար Գյումրի են եկել նա ՌԴ քաղաքացիներ Լոռու մարզի տարբեր համայնքներից։

1 / 3
Աշխատանքի հերոս, ՀՄՊ վետերան, Գյուրիի պատվավոր քաղաքացի Արտյուշ Տոնոյան
2 / 3
Աշխատանքի հերոս, ՀՄՊ վետերան, Գյուրիի պատվավոր քաղաքացի Արտյուշ Տոնոյան
3 / 3
Աշխատանքի հերոս, ՀՄՊ վետերան, Գյուրիի պատվավոր քաղաքացի Արտյուշ Տոնոյան

Հիշեցնենք, որ այսօր` մարտի 18-ին, Ռուսաստանում նախագահի ընտրություններ են անցկացվում, բացվել է ավելի քան 97 հազար ընտրատեղամաս, որոնցից ավելի քան 400–ը` երկրի սահմաններից դուրս։

Քվեարկության ընթացակարգին հետևում է մոտ 1.5 հազար միջազգային դիտորդ 109 երկրից։

Ռուսաստանի նախագահի պաշտոնին հավակնում է 8 թեկնածու։