Նախ` նախագահ, ապա` ամուսին. Երևանում աղջիկը հարսի շորով ընտրության էր եկել

Քաղաքացիական պարտքն ամուսնականից ավելի կարևոր էր. Հարսը` հարսանեկան զգեստով որոշել էր սկզբում քվեարկել Ռուսաստանի նախագահի ընտրություններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի — Sputnik. Երիտասարդ աղջիկը Երևանում ՌԴ դեսպանատուն քվեարկելու էր եկել հարսանեկան զգեստով, հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։

Աղջկան հարսանեկան զգեստով տեսնելով` կանգնածները նրան առանց հերթ առաջ թողեցին։

«Կարևոր օր է ինձ համար, Ռուսաստանի ճակատագիրն է որոշվում այսօր», – Sputnik Արմենիային ասաց հարսը` Արուսյակ Օլքինյանը։

Նրա խոսքով` ինքն արդեն որոշել է, թե ով է հաղթելու ընտրություններին։

1 / 4
Հարսանյաց հանդեսից առաջ ՌԴ քաղաքացի հայ հարսը կատարում է իր քաղաքացիական պարտքը
2 / 4
Հարսանյաց հանդեսից առաջ ՌԴ քաղաքացի հայ հարսը կատարում է իր քաղաքացիական պարտքը
3 / 4
Հարսանյաց հանդեսից առաջ ՌԴ քաղաքացի հայ հարսը կատարում է իր քաղաքացիական պարտքը
4 / 4
Հարսանյաց հանդեսից առաջ ՌԴ քաղաքացի հայ հարսը կատարում է իր քաղաքացիական պարտքը

Քվեարկելուց անմիջապես հետո Օլքինյանը ապագա ամուսնու հետ եկեղեցի գնաց։

Հիշեցնենք, որ այսօր` մարտի 18-ին, Ռուսաստանում նախագահի ընտրություններ են անցկացվում, բացվել է ավելի քան 97 հազար ընտրատեղամաս, որոնցից ավելի քան 400–ը` երկրի սահմաններից դուրս։

Քվեարկության ընթացակարգին հետևում է մոտ 1.5 հազար միջազգային դիտորդ 109 երկրից։

Ռուսաստանի նախագահի պաշտոնին հավակնում է 8 թեկնածու։