ՌԱԴԻՈ

Չիլինգարյան. «Ռեյտինգավորումը կօգնի սպառողներին ճիշտ կողմնորոշվել»

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է սպառողների իրավունքների և հանրային կետերի ռեյտինգավորման մասին։
Sputnik
Կարեն Չիլինգարյան

«Սննդի հանրային կետերի ռեյտինգավորմանը պահանջը ծնվեց, որովհետև ինչպես սննդի կետերը, այդպես էլ տարբեր արտադրամասերը ինչ պատահի առաջարկում են։ Եթե այս ծրագիրն աշխատի, կոռուպցիոն ռիսկեր չպարունակի, ապա ռեյտինգավորումը կիրականացվի հարցումների, ստուգումների, մոնիտորինգի միջոցով։ Այն կպարզի, թե տվյալ սննդի կետը համապատասխանում է պահանջվող չափորոշիչներին,  թե՞ ոչ»,–ասաց Չիլինգարյանը։

Նա վստահ է, որ ռեյտինգավորումը կօգնի սպառողներին ճիշտ կողմնորոշվել։