ԵՐԵՎԱՆ, 18 մարտի- Sputnik. Երևանում ուղիղ ժամը 8:00-ին բացվեց N8026 ընտրատեղամասը, որը տեղակայված է Հայաստանում ՌԴ դեսպանության շենքում:
Ընտրատեղամասի բացմանը սպասում էին 7 մարդ: Նրանցից ամենառաջինը եկել էր ժամը 7-ից: Այս պահին քվեարկողների մեծ մասը ՌԴ քաղաքացիություն ունեցող հայեր են:
Ընդհանուր առմամբ, Հայաստանի տարածքում գործում է 6 ընտրատեղամաս՝ 2-ը Երևանում և 4-ը Գյումրիում:
Ավելի վաղ տեղեկացրել էին, որ ընտրողներին ընտրատեղամասեր հասցնելու համար գործելու է անվճար ավտոբուս «Ընտրություններ-2018» գրությամբ, որտեղ մուտքը ռուսական անձնագրերով է:
Մարտի 18-ին Ռուսաստանում կընտրեն երկրի ղեկավարին: Գործում է 97 հազար ընտրատեղամաս, դրանցից մոտ 400-ը՝ երկրից դուրս:
Ընտրության ընթացքին կհետևեն մոտ մեկ ու կես հազար միջազգային դիտորդներ՝ 109 երկրից:
Ռուսաստանի նախագահի աթոռի համար պայքարում է 8 թեկանծու: