Ողբերգական դեպք Լոռիում. Դեբետ գետից փրկարարները հանել են 70–ամյա կնոջ դի

Դեբեդ գետում խեղդված կին երկտող է թողել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի — Sputnik. Մարտի 18-ին, ժամը 09:15-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում տեղակայված պղնձամոլիբդենային գործարանի մոտակայքում՝ Դեբեդ գետում, քաղաքացու դի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները գետից դուրս են բերել Ալավերդի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի բնակչուհի, 70-ամյա Մարգարիտա Գ.-ի դին և հանձնել ոստիկանության աշխատակիցներին:

Shamshyan.com-ի տվյալներով` կինը թողել է երկտող։ «Էլ չեմ դիմանում, ձեզ էլ սպանեցի: Կարողա մի 10 տարվա կյանք ունենամ, էդքան էլ պետք է տանջվեմ՝ մեռնելով ապրեմ: Խնդրում եմ Մարգարիտային ինձ ցույց չտաք: Գնում եմ խեղդվեմ, որ չապրեմ էս ցավերով»: Նախնական տեղեկություններով՝ Մարգարիտա Գ.-ն ունեցել է հոգեկան խնդիրներ և հաշվառված է եղել հոգեբանական կենտրոնում: